Ազատվեք ձեր իշխանությունից, եթե չեք ուզում կործանվել, թրքանալ. գերմանացի գործչի խորհուրդը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը «Ադեկվադ» միաբանության անդամ Գրիգոր Մինասյանն է։

Հայաստանում  իշխանության են եկել  գլոբալիստները: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը մերժում է «իզմ»-երը,  չի ընդունում որևէ գաղափարախոսություն, փաստորեն, կեղծում էր,  քանի որ, իրականում,  նա գլոբալիստական գաղափարախոսության կրող է:

Մինչդեռ սովորական քաղաքացին, որ գնաց ու կանգնեց «իմքայլական» գլոբալիստների կողքին, չգիտեր, ու հիմա էլ չգիտի, թե ովքե՞ր են գլոբալիստները, ո՞րն է նրանց գաղափարախոսությունը, հետևաբար չի էլ կարող հստակ հասկանալ, թե այս իշխանությունը ո՞ւր է տանում մեր երկիրը, ինչո՞ւ է սրեր ճոճում ազգային, հոգևոր արժեքների դեմ, մեր եկեղեցու դեմ, ընտանիքի ավանդական մոդելի դեմ,  ինչո՞ւ են իրականացնում պետականակործան քաղաքականություն։

Գրիգոր Մինասյանը նկատեց, որ գլոբալիստական ծրագրերը Հայաստանում սկսել են իրականացվել դեռ 1993 թվականից, երբ Մեծ Բրիտանիայից Հայաստան եկավ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը․․․

Օրերս Գրիգոր Մինասյանը հարցազրույց էր վարել Եվրախորհրդարանի պատգամավոր, գերմանացի Մաքսիմիլիան Քռահի հետ, որը բարձր գնահատելով Հայ առաքելական եկեղեցու դերը,  հայ ժողովրդի հոգևոր, ազգային  արժեհամակարգը, ասել էր․ «Կա մի ազգ, որը մարտնչել է իր հավատի համար: Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցին երբեք չի ընդունի և կրկնօրինակի արևմտյան  լիբերալ անաստվածությունը, Հայ եկեղեցին կկարողանա պահպանել հավատքը, հայ ազգը կախված է այդ հավատից, հակառակ դեպքում Հայաստանը կորած է»:

Գերմանացի գործիչը մեզ նաև խորհուրդ է տվել ազատվել այս իշխանությունից. «Եթե շարունակեք այս ճանապարհը, դուք չեք կարող պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, այն կորած է, և դուք կհայտնվեք Թուրքիայի տիրապետության տակ»:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում