Սերժ Սարգսյանը կտա բոլոր հարցերի պատասխանը, ինչից անհանգստացած է իշխանությունը (տեսանյութ)

Այսօր այլևս կա այն համոզմունքը, որ 2018թ. ապրիլին  Հայաստանի դեմ տեղի է ունեցել արտաքին քաղաքական դիվերսիա: Երկու տարի շարունակ հնչում է հարցը` ինչո՞ւ օրվա իշխանությունը՝  ՀՀԿ-ն, չկանխեց արտաքին ուժերի ուղղորդմամբ Հայստանում իրականցվող գունավոր հեղափոխությունը։

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հարցազրույցում տեղեկացրել էր, թե.«Սերժ Սարգսյանն ասել է` չարժի ոչ մի իշխանություն, որ արյունով վերցնես», ապա հավելել, որ ինքը ևս նպատակահարմար չի գտել, օրինակ, կանխել իշխանափոխություն իրականացնող խմբի մուտքը Ռադիոտուն, քանի որ դա  կարող էր կյանք արժենար՝ մարդիկ սպանվեին. «Ես եմ կանգնեցրել, հասցրել եմ զանգել ու ասել, որ կրակոց չլինի»:

Իսկ այսօր, երբ ՀՀԿ-ն տեսնում եք, թե  ինչպիսի ավեր է երկրում տեղի ունենում, թե ինչ արտաքին ու ներքին մարտահրավերների առաջ է կանգնած մեր պետությունը,  Արցախի հարցում վտանգավոր զարգացումները, արժեհամակարգային վտանգները, դարձյա՞լ մնում եք նույն կարծիքին, որ պետք չէր միջամտել ու կանխել Հայաստանի սորոսացումը։ Չէ՞, որ, մեծ հաշվով, նժարին ազգի, պետության  շահն էր, երկիրը պետք էր փրկել…

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի  անդամ  Գագիկ Մինասյանն է։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։