Սևանա լճի մակարդակը հավասարվել է 2019թ․-ի օգոստոսի 12-ի նիշին

2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին:

2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-֊ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 822 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 224 հազար խմ ջուր: Ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրբացթողումները շարունակվում են: