«Ընտրությունների ժամանակ դեմոկրատներն ավելի շատ խնդիրներ կառաջացնեն, քան Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը միասին վերցրած»․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատներից ավելի շատ խնդիրներ կլինեն, քան Չինաստանից, Ռուսաստանից և Իրանից միասին վերցրած։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Դա ընտրությունների պատմության մեջ ամենամեծ խաբեությունը կլինի․․․Ամենամեծ խնդիրը դեմոկրատների մեջ է, և ոչ թե Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ծառայությունները մեղադրել էին Մոսկվային, Պեկինին և Թեհրանին 2020 թվականի նոյեմբերին երկրում տեղի ունենալիք ընտրություններին միջամտելու մտադրության համար, սակայն բոլոր այս երկրները հերքել են նման հայտարարությունները։

Թրամփը հայտարարում է, որ դեմոկրատները ցանկանում են «գողանալ» կորոնավիրուսի անվան տակ փոստային քվեարկության միջոցով անցկացվելիք ընտրությունները։