Իշխանությունները կուգան ու կերթան, մնայունը` հայրենիքն է

Նախօրեին Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով հայտարարություն են տարածել 10 քաղաքական կուսակցություններ: Ի տարբերություն Փաշինյանի իշխանության ,10 կուսակցությունները Սևրի պայմանագիրը դիտարկում են ոչ այնքան պատմական, այլ իրավական և քաղաքական փաստ: Ավելին, կուսակցությունները հայտարարում են, որ Սևրի դաշնագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված միջազգային միակ պայմանագիրն է, որի գործադրումը կասեցվել է ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով:

Տրամաբամանական էր, որ անկախ իշխանական և ընդդիմադիր կարգավիճակից Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը կմիանային այս համազգային նշանակություն ունեցող հայտարարությանը, բայց արի ու տես ոչ «Քաղաքացիական պայմանագիրը» և ոչ էլ «Լուսավոր Հայաստանը» չարեցին դա: Ինչու՞:

Ակնհայտ է, որ առաջինին խորթ է ազգային գաղափարախոսությունը, իսկ երկրորդը` հերթական անգամ հանդես է գալիս իշխանության «սրտի ընդդիմության» դերում:

Հ.Գ. Իշխանությունները գալու և գնալու են,իսկ մնայունը `հայրենիքն է:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ի գիտություն ՀՀ իշխանությունների նշեմ, որ Սևրի պայմագիրը ոչ թե պատմական, այլ իրավական ու քաղաքական փաստ է:Հայաստանի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 11 августа 2020 г.