Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. Ալիևը շնորհավորել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին`կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ:

Տեղի է ունեցել տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա հուլիսին տեղի ունեցած ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանում իրավիճակի սրմանը: Ռուսական կողմը կարևորել է ցանկացած գործողության կանխումը, որը կմեծացնի լարվածությունը: