Երիտասարդը պետության շարժիչ ուժն է, առանց երիտասարդների պետություն և պետականություն կառուցել հնարավոր չէ․Վիտալի Բալասանյան

Երիտասարդությունը յուրաքանչյուրիս կյանքում գեղեցիկ ժամանակաշրջան է՝ լիասիրտ ապրելու, արարելու, համարձակ երազելու, երազանքներն ի կատար ածելու մի ժամանակաշրջան, երբ անհաս բարձունքն անգամ հասանելի է դառնում, անիրականը՝ իրական: Տասնամյակներ առաջ հենց մեր երիտասարդների համարձակության և խիզախության շնորհիվ կարողացանք ազատագրել մեր Սուրբ Հայրենիքն ու ձեզ ժառանգել ազատ ու անկախ Արցախ, որի հզորացման ու բարգավաճման համար վստահ եմ՝ կանեք հնարավորն ու անհնարինը: Մեր երկրի հենասյունը դուք եք, ապագան ձեր ձեռքերում է:

Երիտասարդը պետության շարժիչ ուժն է, առանց երիտասարդների պետություն և պետականություն կառուցել հնարավոր չէ։

Սիրելի՛ երիտասարդներ

Սրտանց շնորհավորում եմ երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում ձեզ հավերժ երիտասարդություն, մաղթում անկոտրում ոգի, ամուր կամք, նորանոր հաղթանակներ:

Մեզ ու մեր երկրին հարկավոր է հզոր, ինտելեկտուալ և ամուր երիտասարդություն։

Թո՛ղ ձեր բազկի ուժն անպակաս լինի, հավատն առ Աստված՝ անսասան:

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան