Հանվելու է անհատական ավտոմեքենայում դիմակ կրելու պարտադիր պահանջը (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ հատուկ նիստում  ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին՝ նշեց, որ հավաքների հետ կապված չկա որևէ քանակային և ժամային որևէ սահմանափակում և, ընդհամենը, պահանջվում է պահպանել համաճարակային պայմանները, որոնք եկուսն են՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորությունը։ Անդրադառնալով ավտոմեքենաներում դիմակ կրելուն՝ Տիգրան Ավինյանը նշեց․«Խոսքը գնում է անհատական ավտոմեքենաներում դիմակի կրման պահանջի հանման մասին։ Այստեղ չկա սահմանափակում, ընտանիքի անդամ է, թէ՝ ոչ։  Բայց պահպանվում են սահմանափակումները հանրային տրանսպորտում և տաքսիներում»։ Ավինյանը հավելեց, որ առաջիկայում որոշումները շուտով կհրապարակվեն։

Մանրամասները՝ տեսանյութում