ՍԵՆՍԱՑԻԱ

Ժողովուրդ, լսո՞ւմ եք, թե Կառավարության նիստին ինչ ա բարբաջում Առողջապահության նախարարի աթոռին նստած անձը: Ասում է՝ «մենք չպտի նպատակ դնենք մեր առաջ վարակակիրների թիվը հասցնել 0-ի, և 50-100 վարակակիր ունենալը պետք է համարենք նորմալ և սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»…

Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում:

Ու հետաքրքիրն էն ա, որ ոչ մեկ ծպտուն չի հանում…

Դա նույնն է, որ, ասենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրենը հայտարարի, որ չպետք է ձգտել ՁԻԱՀ-ի (երկուսն էլ մահաբեր են) լիակատար բուժմանը, և միշտ պետք է զապաս պահել մի 50-ից 100 հիվանդ, կարող ա մի օր պետք գան…

Կարող ա՞ ցնորվելն այլ կերպ ա լինում…

Ո՞վ կբացատրի, սա ինչ ծաղր է ժողովրդի նկատմամբ:

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

ՍԵՆՍԱՑԻԱԺողովուրդ, լսում ե՞ք, թե Կառավարության նիստին ինչ ա բարբաջում Առողջապահության նախարարի աթոռին նստած անձը:…

Опубликовано Gevorg Petrosyan Среда, 12 августа 2020 г.