Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 14:00-ին»,-ասված է Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: