Մի նկարի համեմատական վերլուծություն

Ձախինը կիրթ է և դաստիարակված։

Աջինը՝ կիսագրագետ և լկտի։

Ձախինը լավ համբուրգեր է պատրաստում։

Աջինը՝ լավ ուտում։

Ձախինը միլիոնատեր է։

Աջինը՝ միլիոնատեր դառնալու ճանապարհին։

Ձախինի անգլերենն ու ռուսերենը գրեթե անթերի են։

Աջինի՝ լեզուների իմացության խնդիրներն իր չարիքներից փոքրագույնն են։

Ձախինը վախկոտ է ու վտանգավոր։

Աջինը՝ տես ձախինը։

Ձախինը հոգու խորքում ծիծաղում է բոլորիս վրա։

Աջինը՝ սկզբից «սիրում է բոլորիդ», հետո՝ տես ձախինը։

Ձախինը կարծում է, թե իր աստեղային ժամը դեռ գալու է։

Աջինը՝ որ իր ժամը այլևս երբեք չի ավարտվելու։

Ձախինը՝ մեր բերածն էր, ինչի համար ներողություն խնդրել եմ։

Աջինը՝ ձեր բերածը, ինչի համար շատերդ արդեն սկսել եք զղջալ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Մի նկարի համեմատական վերլուծություն։Ձախինը կիրթ է եւ դաստիարակված։Աջինը՝ կիսագրագետ եւ լկտի։Ձախինը լավ համբուրգեր է…

Опубликовано Armen Ashotyan Вторник, 11 августа 2020 г.