Ռազմական լարվածությունը՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կտրուկ աճեց

Ռազմական լարվածությունը՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կտրուկ աճեց։

Այսօր հունական ռազմանավը ոչնչացրեց թուրքական քաղացիական նավ, որը հատել էր հունական ջրային սահմանները։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է հունական կողմը գնում այսպիսի կոշտ քայլերի։

Խնդիրը նրանում է, որ թուրքերը, համաձայն իրենց կողմից որդեգրած ագրեսիվ միջազգային քաղաքականության, աչք են դրել Հունաստանին (նաև Կիպրոսին) պատկանող հատուկ տնտեսական գոտում (ծովային տարածք) անցկացնել նավթագազային հետախուզման աշխատանքներ՝ ակնկալելով փաստացի զավթել Հունաստանին պատկանող պաշարները։

Հիշեցնեմ, որ երեկ մոտ տասը թուքական ռազմական նավ ներխուժել էին փաստացի Հունական ծովային տարածք։

Կարծում եմ, որ հույները շատ լավ հասկանում են, որ եթե հիմա թուրքերի դեմը կոշտ չառնեն, ապա կունենան բավականին լուրջ կորուստներ։

Մի խոսքով, հույների քայլերը համաչափ էին և ադեկվատ։

Հիմա տեսնենք թե ինչպե՞ս կպատասխանեն թուրքերը, իսկ որ թուրքերը կգնան էսկալացիայի, դա կարծում եմ առավել քան հնարհավոր է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ռազմական լարվածությունը՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կտրուկ աճեց։Այսօր հունական ռազմանավը ոչնչացրեց թուրքական…

Опубликовано Arman Abovyan Вторник, 11 августа 2020 г.