Առ այսօր պարետի սահմանած նորմերը խախտելու դեպքերով կասեցվել է 5054 կազմակերպության գործունեություն

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ ՀՀ տեսչական մարմինների կողմից  10.08.2020-ի  դրությամբ  կայացվել է 5054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

10.08.2020-ի դրությամբ իրականացվել է 64920 ստուգում, որից միայն  664-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։