Եվրամիությունը վերանայում է Բելառուսի հետ հարաբերությունները

Եվրամիությունը (ԵՄ) վերանայում է իր հարաբերությունները Բելառուսի հետ` երկրում նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին: Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք երկրի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն:

«Ներկայումս Եվրամիության և Բելառուսի միջև հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը դիտարկվում է նախագահական ընտրությունների հետ կապված զայրացնող իրադարձությունների շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս հարցով պատրաստվում է ԵՄ 27 անդամ երկրների համատեղ հռչակագիր: Փաստաթղթի հրապարակման ամսաթիվը չի նշվել:

Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ժակեկ Կապուտովիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը կարող է քննարկել Բելառուսում նախագահական ընտրություններից հետո երկրի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը։