Վլադիմիր Գասպարյանի տեսակը դեռ շատ անելիքներ ունի անկախ Հայաստանի համար

Նախկին ոստիկանապետի հարցազրույցը իրոք լավն էր, նա շատ կարևոր բաներ ասեց մեզ:

Այն, ինչի համար մենք պայքարում ենք, այն, ինչը այօրվա իշխանությունները քանդում և քայքայում են`ընտանիք, եկեղեցի, պետություն:

Սիրեք, թե չսիրեք իրեն, բայց չհարգել չեք կարող, մարդը անկախ Հայաստանի ակունքներց եկած պետական գործիչ է, սպա և նրա խոսքերում կար խորը ցավ մեր մաշվող և քայքայվող պետականության հանդեպ:

Ինչը շատ կարևոր է` նաև Վլադիմիր Գասպարյանը բացեց մի փոքրիկ փակագիծ կապված 2018թ իշխանազավթման օրերին Սերժ Սարգսյանի ասածներից, որ «ոչ մի իշխանության համար չարժի զոհաբերել մարդկային կյանք, հրմշտոցի մեջ երեխաներ կընկնեն, պետք չէ»։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սերժ Սարգսյանի համար իշխանությունն և աթոռը երբևէ ինքնանպատակ չեն եղել: Նախագահը առաջնահերթությունը տվել է խաղաղությանը և համերաշխությանը և մտահոգ է եղել ինչպես միշտ երկրի անվտանգությամբ:

Դե իսկ մնացածը դրոն կլինի, թե լրագրողի սելֆիի ձող, չի կարելի մտնել մարդու անձնական տարածք, դա չի քննարկվում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Վլադիմիր Գասպարյանի տեսակը դեռ շատ անելիքներ ունի անկախ Հայաստանի համարՆախկին ոստիկանապետի հարցազրույցը իրոք լավն…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 11 августа 2020 г.