Հունա-թուրքական ուղղությամբ լուրջ լարվածություն է տիրում այս պահին

Կտրուկ սրվեց իրավիճակը Էգեյան ծովում, որտեղ խախտելով բոլոր հնարավոր միջազգային կանոնները՝ թուրքական ռազմական նավերը և մեկ քաղաքացիական հետազոտական նավ ներխուժել են Հունաստանին պատկանող ծովային տնտեսական գոտի։

Հունաստանի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ չի հանդուրժի թուրքերի ներխուժումը իր ծովային տնտեսական տարածք։

Հունաստանին կարող են միանալ նաև եգիպտական ռազմածովային ուժերը։

Մի խոսքով, հունա-ուրքական ուղղությամբ լուրջ լարվածություն է տիրում այս պահին։

Կարծում եմ, որ ուղղակի ռազմական բախումը քիչ հավանական է (չնայած կողմերի կտրուկ քայլերի հավանականությունը, այնուամենայնիվ, առկա է), սակայն մեր ԱԳՆ֊ն, պետք է դիվանագիտական գործիքակազմով միանշանակ սատարի բարեկամ Հունաստանին, ընդ որում հանրայինացնելով։

Սա տեղավորվում է ժամանակակից Թուրքիայի զավթողական նեոօսմանյան կոնցեպտի տրամաբանության մեջ, չնայած առաջին հայացքից, կարծես թե, այս հիմնական լարվածության պատճառը կրում է տնտեսական բնույթ։

https://t.me/armsens/2789

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Բեյրութ ՝ հիմա։Նոր խոսեցի Բեյրութում բնակվող հայերի հետ։Վիճակը կրկին լարված է,սակայն հայկական թաղամասում հարաբերական հանգիստ է։ …Ինչպես և կանխատեսել էինք՝ Լիբանանը գնում է դեպի նոր խորհրդարանական ընտրություններ (չնայած ,որ այսօր Լիբանանի կառավարությունը ավելի զուսպ կեցվածք դրսեւորեց այս հարցի շուրջ ) ։Այսօր արդեն կառավարության որոշ անդամները հրաժարականներ են տալիս։Օրինակ Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադ Նաջդը հրաժարական տվեց, պայմանավորելով իր քայլը Կառավարության ոչ համաչափ արձագանքով որոտած պայթյունի հետևանքները վերացնելու աշխատանքներում։ Լրբանանի վարչապետ՝ Հասան Դիյաբը, արդեն ուղիղ հայտարարեց, որ Լիբանանի համար միակ ճանապարհը դուրս գալու համար ճգնաժամից՝ դա արտահերթ ընտրություններն են։Մի խոսքով, շուտով ամենայն հավանականությամբ մենք ականատես կլինենք, թե ինչպես Լիբանանում կթեժանա պայքարը հիմնական երեք խաղացողների կողմից։Դրանք են՝ ֆրանկոֆոն քրիստոնիա թևի (Ֆրանսիա և առհասարակ Եվրոպա), "Հզբոլլահ" (շիյա մահմեդական թևը, որը գլխավորում է՝ Իրանը) և սունիթական թևը (մասնակի Թուրքիա, մասնակի պարսից ծոցի պետություններ)։Իհարկե պայքարից զերծ չեն մնա նաև՝ Ռուսաստանը և Չինաստանը (իրենք իրենց հետքրքրությունները կարող են բաշխել նվազագույնը երկու քաղաքական թևերի միջև)։Չմոռանանք նաև ԱՄՆ֊ին (իրենք փաստացի ներկայացված են բոլոր ուժերի մեջ, այս կամ այլ կերպ) ։Հիմա մեր "դարդերի" մասով.Լիբանանի հայկական համայնքի համար, կենսական կարևորություն է ներկայացնում երկու հանգամանք։ Առաջինը անմպայման աշխատել հիմնական ուժերի (դե բնականար բացի թուրքերից) հետ, որոնք քաղաքականապես առավել "ուժեղ են" և երկրորդը անպայման պահպանել Լիբանանի կառավարման և օրենսդրական քվոտավորման համակարգը, որով հայկական համայնքին երաշխավորված է, թե՛ պատգամավորական քվոտաներ, թե՛ կառավարման համակարգում տեղեր։Իհարկե Հասյաստանի Հանրապետությունը չի կարող խառնվել եղբայրական Լիբանանի ներքին գործերին, բայց դա մեզ չի խանգարում մեր լիբանանյան գործընկերներին օպերատիվ տեղեկացնել մեր մտահոգությունների և կարծիքների մասին, որոնք վերաբերվում են հայկական համայնքի գոյության անվտանգությանը։Մի խոսքով ,մենք իրավունք չունենք լոկ պասիվ դիտորդի դերում լինենք լիբանանյան "մեծ խաղի մեջ"։

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 9 августа 2020 г.