Ժամանակն է, որպեսզի ամբողջ աշխարհի «հեղափոխականները» մեկնեն ԱՄՆ՝ «հեղափոխություն անելու»…

Մինչ Միացյալ Նահանգները սադրանքներ և «հեղափոխություններ» է պատրաստում այս կամ այն ​​երկրում, տարօրինակ իրավիճակ է ձևավորվել հենց իր՝ Ամերիկայի ներսում: Ամերիկյան Պորտլենդ քաղաքում (Օրեգոն նահանգ) բողոքի ցույցերն անցել են խաղաղության սահմանները այն օրվանից հետո, երբ ձեռք է բերվել քաղաքի կենտրոնից դաշնային ուժերը դուրս բերելու պայմանավորվածություն, որոնք ուղարկվել էին համապատասխան, այդ թվում՝ Գերագույն դատարանի շենքի սեփականությունը պաշտպանելու համար։ Ընդ որում՝ փոխվել են շեշտադրումները. ապստամբները թիրախավորել են ոստիկանության աշխատակիցներին: Տեղի իրավապահները, ինչպես և համաձայնեցված էր, պարբերաբար ցրում են «անարխիստներին», իսկ տեղական իշխանությունները դադարել են ստեղծել տարբեր կարգի «հնարքներ» դաշնայինների համար, որոնք դեռևս շարունակում են մնալ Պորտլենդում: Մինչդեռ, կուլիսներում ընթանում է «Օրեգոնի ակտիվ վերաիմաստավորում»՝ «հօգուտ սևերի, բնիկների և գունավորների» …

Դեռևս այն ժամանակվանից, երբ նահանգում տոնել են դաշնային ուժերի զգալի մասը դուրս բերելու կապակցությամբ հաղթանակը, Պորտլենդի ոստիկանությունը կորցրել է խաղաղությունն ու քունը: Ապստամբները արդեն որերորդ գիշեր լարվածության մեջ են պահում նրանց: Հարցը սկզբունքային է. ցուցարարները պահանջում են զրկել ոստիկանությանը ֆինանսավորումից և կանխամտածված կազմակերպում են անտանելի կյանք իրավապահների համար։ Եվ, իհարկե, նրանց հաշիվ են ներկայացնում կորպորատիվ մեղքերի համար. տեղական ոստիկանությունը, դատելով վերահսկիչ հանձնաժողովի անդամների հուլիսյան զեկույցից, վերջին 5 տարվա ընթացքում շատ բան է կուտակել: Այդ թվում՝ սևամորթների և գունավորների դեմ ուժի չափազանց մեծ օգտագործումը:

Պորտլենդի ոստիկանության թվիթերյան միկրոբլոգը ողողված է փողոցներից ստացված հաղորդագրություններով`թվիթներ, տեսանյութեր, լուսանկարներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակները չեն թաքցնում իրավապահների նկատմամբ թշնամանքը: «Այսօր երեկոյան Արևելյան հատվածի մերձակայքում մի խումբ անձինք ոչնչացնում են տեսախցիկները և հրդեհներ կազմակերպում… Արևելյան հատվածի մերձակայքում տեղի է ունեցել զանգվածային հավաք, հրդեհ է բռնկվել, ընդվզում է հայտարարվել… Եվ, ճիշտ է, պետությունը չպետք է լրտեսի քաղաքացիներին», – մոտավորապես այսպիսի երկխոսություններ են ընթանում RRV սոցիալական ցանցի էջում: Օգոստոսի 7-ի հաղորդագրությունները շատ չեն տարբերվում նախորդ օրվանից, իսկ վերջիններս՝ նախորդներից: Բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը փոխվել է: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը (DHS), որի աշխատակիցները, մասնավորապես, պահպանում են Դաշնային դատարանի շենքը, արձանագրում են «բռնության նվազման ընդհանուր միտում»: Փոփոխությունը հատկապես նկատելի է DHS օգոստոսի տեղեկագրերում: Անկարգությունների մասնակիցների հանդեպ տրամադրվածությունը, որոնց կոչում են «անարխիստ», «դաժան անարխիստներ» և ապստամբներ, չի փոփոխվել, սակայն նրանց արտահայտությունների երանգը որոշ չափով ջերմացել է տեղի գործընկերների և իշխանությունների նկատմամբ: «Օգոստոսի 6-ի երեկոն նշանավորվել է հինգերորդ գիշերն անընդմեջ առանց դաշնային սպաների կամ գույքի վրա հարձակումների, ի հակադրություն նախորդ շաբաթների դաժան պաշարման: Այս փոփոխությունն ուղղակիորեն կապված է պետական ​​և տեղական իրավապահ մարմինների երկար սպասված համագործակցության հետ, որը սկսվել է անցած շաբաթ, բայց պետք է տեղի ունենար ի սկզբանե»,- հաղորդել է նախարարությունը օգոստոսի 7-ին: Կշտամբանքի երանգով այս գնահատանքը հասկանալի է: Դեռևս հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը «անարխիստները», գրոհելով Դաշնային դատարանի շենքը, «Թրամփի գործակալներին» հարվածում էին ծանր առարկաներով, հրավառությամբ, «Մոլոտովյան կոկտեյլներով» և թափոններով, կուրացնում լազերներով, որոնք ունակ են տեսողության ամբողջական կորուստ առաջացնել, ինչը, համաձայն DHS- ի, արդեն իսկ տեղի էր ունենում աշխատակիցների հետ, թաղամասը պարագծով գտնվում էր կրակի տակ, և դրա ներսում ինչ-որ մեկին հաջողվեց խարույկ վառել… Այլ կերպ ասած՝ Միացյալ Նահանգների նախագահին ցույց տվեցին, թե ով է տերը նահանգում:

Բայց հետաքրքիր նրբություն. օ՜, այնքան շատ են համընկնող մանրամասները, օրինակ՝ «հեղափոխությունները» Ուկրաինայում կամ Հարավսլավիայում և այնուհետ՝ ամենուրեք: Երբ Դաշնային դատարանի գրոհի ժամանակ ձերբակալվել է 8 մարդ, պարզվել է, որ նրանցից միայն երկուսն են Պորտլենդից, մյուսները՝ Հիլսբորոյից էին (նահանգ Օրեգոն), Լեքսինգտոնից (նահանգ Քենտուկի), Վանկուվերից (նահանգ Վաշինգտոն), Մինեապոլիսից (նահանգ Մինեսոտա.  հիշեցնենք, որ հենց այստեղ էին սկսվել շարունակվող զանգվածային անկարգությունները՝ այս տարվա մայիսին սևամորթ հանցագործ Ջորջ Ֆլոյդի մահից հետո, որի ոչ կանխամտածված սպանության մեջ մեղադրվել է սպիտակամորթ ոստիկան Դերեկ Շովինը), և ընդհանրապես հայտնի չէ, թե որտեղից: Նրանք բոլորը, իհարկե, ավելի շատ նման են կասկածելի երգացանկով թափառաշրջիկ թատրոնի նվագախմբի, որը տեղից տեղ է շարժվում վաստակի որոնման համար, քան արդարության մարտիկների, որոնք ցանկանում են կարգուկանոն հաստատել սեփական տանը: Քանի որ, ինչպես տեսնում ենք, այստեղ կարգուկանոնի հոտ անգամ չկա, հաշվի առնելով, որ «խաղաղ ցուցարարներն» արդեն սկսում են կռվել իսկապես խաղաղ բնակիչների հետ: Վերջերս նրանք ոտքից գլուխ ներկ էին թափել տարեց կնոջ վրա, որը փորձում էր մարել ցուցարարների կողմից կազմակերպված հրդեհը: Իհարկե, Պորտլենդը Մեծ քաղաք է՝ դա մեր կատակն է: Բայց եթե ամբողջ աշխարհը և նայում էր նրան, ահա թե ինչ են նրանք տեսել. այնտեղ խարույկի վրա այրում էին Աստվածաշունչը, քանի որ «Հիսուսը սպիտակամորթ էր»:

Պատմությունը, այո, իր գրքերից հիշում է խարույկներ, օրինակ՝ 1933թ. ֆաշիստական Գերմանիայի «Գործողություն ոչ գերմանական ոգու դեմ», միակ տարբերությունն այն է, որ այնտեղ թշնամի էր հայտարարվել հրեան, իսկ այստեղ` սպիտակամորթը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե նա հիշել է Պորտլենդի մասին, ապա դա միայն այն պատճառով է, որ իր բառապաշարի մեջ այս բառը դարձել է կեղտոտ հայհոյանք: «Ամերիկայի լիբերալ քաղաքներում սարսափելի անօրինականություն է տիրում: Կանգ առնելը շատ հեշտ կլիներ, բայց նրանք մթագնած պատկերացում ունեն, թե ինչ է պետք անել: Նրանց սովորեցնում են փիլիսոփայություն, որը երբեք չի գործի, փիլիսոփայություն, որը կկործանի Ամերիկան: Պորտլենդը չափանիշ կլիներ»,- հաղորդել է նա օգոստոսի 5-ին՝ «Թվիթերում»: Միանգամայն հնարավոր է, որ Թրամփը թերագնահատում է Պորտլենդը, և այն դեռ կդառնա չափանիշ…

Բայց քաղաքի և Օրեգոնի իշխանությունների բողոքի ակցիաների թեմայով ցուցադրական լռությունը խոսում է ոչ այնքան դրա մեջ տեղական իշխանությունների հետաքրքրության կորստի մասին, այլև, ընդհակառակը, այդ թեմայի հսկայական կարևորության մասին, եթե ոչ ԱՄՆ-ը որպես ամբողջություն փոխակերպելու մեջ, ապա հաստատ՝ Օրեգոն նահանգում: Եվ այս տրանսֆորմացիան ամբողջ թափով է ընթանում՝ խթանված փողոցային ներկայացումներով և ծածկված անկարգություններով: Վերջինիս ապշեցուցիչ ապացույցն է՝ քաղաքապետ Ուիլլերի կողմից ոստիկանության բաժանմունքի հրկիզման արձագանքը, որը, կարծես, ավելին է ասել, քան ուզում էր: Այս արձագանքը բավականին կոշտ էր: Քաղաքապետի և տեղական ոստիկանության պետ Չակ Լովիլի հետ, որը վերջերս ստանձնեց պաշտոնը բողոքների և ցույցերի հենքին, արտակարգ իրավիճակների տեսահոլովակում հրավիրված ասուլիսում Ուիլլերը կատարվածը որակեց որպես «սպանության փորձ», քանի որ դեպքի ժամանակ շենքում աշխատողներ կային, և նրանք կարող էին սպանվել:

Պարզ է, որ ԱՄՆ-ում կան շրջանակներ, որոնք ցանկանում են պահպանել այս ֆոնը մինչև Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները: Եզրակացությունն ինքնին հուշում է, որ նշված քաղաքում սկսվող անկարգությունները արհեստականորեն «հարստացնում են», որպեսզի պահպանեն «Պորտլենդի ոգին», որպեսզի իր ալիքի վրա նոր իրականության մեջ գցվի, ինչը նշանակում է դասական Նոր, և գուցե՝ Հին աշխարհի վերջը: Պատմությունը ցույց կտա, թե ինչպիսին կլինի: Ըստ երևույթին, «հուշարձանների պատերազմը» ԱՄՆ իշխանություններին ոչինչ չի հուշում: Այնուամենայնիվ, նույն հաջողությամբ վակխանալիան կարող է ավարտվել մեկ գիշեր` նոյեմբերյան ընտրություններից անմիջապես հետո, եթե «ճիշտ մարդ» գա Սպիտակ տուն… Եվ վերջապես, մենք առաջարկում ենք, որ հայը, «Մայդան»-ը (Կիևում) և այլ «հեղափոխականներ» հրատապորեն, շուտափույթ ազատեն իրենց երկրները անձնական ներկայությունից և հնարավորինս արագ մեկնեն Ամերիկա: Ձեզ այնտեղ սպասում են ՝ «հեղափոխությունների ոգիներ», իսկ ձեր ժողովուրդներին հանգիստ թողեք:

Սերգեյ Շաքարյանց