Օգոստոսի 1-10-ն ԱԻՆ-ը կատարել է 11 237 վարակազերծում

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում:

Հուլիսի 15-31-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 237 վարակազերծում, որից 7 827-ը՝ մարզերում, 3 410-ը՝ Երևանում։

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։