Պատմության հետքերով…

Հայ ժողովրդի անցած ճանապարհը փառահեղ անցյալի արտացոլումն է։ Դարեր շարունակ հայ ժողովուրդը պայքարել է սեփական ազգային ինքնության պահպանման համար՝ այն ընդունելով որպես գերագույն նպատակ, իսկ ազգը որպես միջոց։ Այդ ճանապարհին իր ուրույն դերն է ունեցել Սևրի պայմանագիրը, որը ստորագրվել է ուղիղ 100 տարի առաջ այս օրը (1920թ. օգոստոսի 10-ին)։ Այն նոր իրողություն էր Մեծ եղեռնը վերապրած ժողովրդի համար։ Այն դառնալու էր անկախ պետականության ձևավորման միջոցով՝ վերջ դնելով պանթուրքիստական ծրագրերին։ Մենք ամրագրելու էինք մեր միջազգային սուբյեկտայնությունը համաշխարհային քաղաքականությունում։

Ուղիղ 100 տարի անց որպես պատմական փաստ այս պայմանագիրը արտացոլում է մեր դարավոր պայքարը հանուն ազգայինի։

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Պատմության հետքերով…🇦🇲Հայ ժողովրդի անցած ճանապարհը փառահեղ անցյալի արտացոլումն է։ Դարեր շարունակ հայ ժողովուրդը…

Опубликовано Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan Понедельник, 10 августа 2020 г.