Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը շփման գոտում հրադադարը խախտել է ավելի քան 300 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  2800  կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: