ՄԱԿ-ը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո 15 մլն դոլար է հատկացրել Լիբանանին օգնելու համար

ՄԱԿ-ը 15 միլիոն դոլար հատուկ միջոց է հատկացրել Լիբանանին օգնելու և Բեյրութում տեղի ունեցած պայթյունից վերականգնելու համար: Այս մասին ուրբաթ հաղորդել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը:

«ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարկ Լոուկոկն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին օգնելու համար այսօր 6 միլիոն դոլար է հատկացրել արտակարգ իրավիճակների արձագանքման ֆոնդից», – տեղեկացրել են  կազմակերպությունից: Նրանք հիշեցրել են, որ ավելի վաղ 9 միլիոն դոլար մարդասիրական ֆոնդից հատկացվել էր Լիբանանին օգնելու համար: Այսպիսով, ներկայում ՄԱԿ-ի ճգնաժամային օգնության ընդհանուր գումարը կազմում է 15 միլիոն դոլար:

«ՄԱԿ-ը և նրա գործընկերները ակտիվորեն աշխատում են իրավիճակի գնահատման և հրատապ օգնության մոբիլիզացման ուղղությամբ, ներառյալ անօթևան մնացած ավելի քան 300 հազար մարդու, ներառյալ՝ 80 հազար երեխաների, ժամանակավոր կացարաններ տրամադրելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Նրանք պարզաբանել են, որ «Պարենի համաշխարհային կազմակերպության երեք բեռնատար ինքնաթիռներ մոտակա օրերին կժամանեն Բեյրութ»: