Աշխարհի կառավարման կենտրոնների տեղաշարժերն ու Հայաստանի որդեգրած ռազմավարությունը (տեսանյութ)

LIVEnews.am «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Նոր Զելանդիայում բնակվող մեր հայրենակից, աշխարհագրական գիտությունների դոկտոր, վերլուծաբան Արմեն Վալեսյանը։

Աշխարհաքաղաքական զարգացումները, կառավարման կենտրոնների տեղաշարժման գործընթացները, ովքե՞ր են կամ ո՞ր կենտրոններն են այսօր կառավարում աշխարհը, և այդ փոփոխություններում, զագացումներում Հայաստանի դերը կամ կողմնորոշումը ո՞րն է: Արմեն Վալեսյանն ասաց, որ աշխարհն ասօր կառավարվում է երկու կենտրոններից և այժմ աշխարհի կառավարման համար լուրջ պայքար է այդ երկու կենտրոնների միջև։ Ընդ որում, կենտրոնները ոչ թե պետություններն են, այլ պետություններում գործող ուժերը, և այսօր այնպիսի վիճակ է ստեղծվել, որ նույն պետության մեջ կա այդ երկու կենտրոնների պայքարը։

Իսկ տարածաշրջանում և աշխարհում ի՞նչ դեր է տրվել Իրանին ու Թուրքիային այդ գլոբալ խաղում։

ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած «ժողովրդավարական», ընդդեմ խտրականության պատրվակով բախումները տեղավորվո՞ւմ են այդ զարգացումների սցենարի մեջ: Կորոնավիրուսի ի հայտ գալը կարելի՞ է որպես զենք համարել այդ ուժերի պայքարում։ Այս և այլ հարակից հարցերի մասին զրուցեցինք Արմեն Վալեսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում