Պայթյուններ Բեյրութում. ահաբեկչությո՞ւն, թե հրթիռային հարվածներ

Լիբանանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ամբողջ աշխարհը: Դժվար թե որևէ մեկը կարողանա ինչ-որ բան պնդել, բայց թե ով է պայթեցրել «Խաբարովսկից ոմն գործարարի» աղբորակով բեռնված նավը, շատ մեծ հարց է: Եվ դեռ պետք է հասկանալ, արդյո՞ք դիտավորյալ է այդ «գործարարը» (ազգությունը չի նշվում) դեռ մոտ 9 տարի առաջ թողել այս նավը Բեյրութի նավահանգստում՝ նախօրոք հայտարարելով իր սնանկության մասին, թե սեփական հիմարության պատճառով… Կարո՞ղ էր արդյոք պայթյունը լինել անփութության և անզգուշության հետևանք: Ամեն ինչ կարող էր լինել, իհարկե: Բայց մենք կանխազգացում ունենք. այստեղ՝ Բեյրութում, տեղի է ունեցել ինքնատիպ «վրեժխնդրություն» ԱՄՆ-ում ամերիկյան «USS Bonhomme Richard» ավիակրի պայթյունի համար, որը տեղի է ունեցել հուլիսի 12-ին: Այսինքն՝ դա նախապես պատրաստված ահաբեկչություն էր: Իսկ «Խաբարովսկից գործարարը» պարզապես ճիշտ ժամանակին փոխանցեց ճշգրիտ տվյալներ այն մասին, թե որտեղ և ինչ է կանգնած…

Երկրաշարժի ուժգնությամբ պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, որին հաջորդել է քաղաքի մեծ մասը ավերած ցնցող հարվածային ալիք: Պայթյունը, ըստ երևույթին, հետևել է քաղաքի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհին, ըստ դեպքի վայրից տեսանյութի: Պայթյունի պատճառը ի սկզբանե հայտնի չէր: Պայթյունի ուժգնությունը ցնցել է շենքերը, որոնք այնուհետև կրկին խոցվել են հարվածային ալիքով՝ պայթեցնելով պատուհանները, ապակյա սրունքներով վիրավորելով մարդկանց: Հարյուրավոր սպանվածներ, հազարավոր վիրավորներ, ավելի քան 300 հազար բեյրութցիներ մնացել են անօթևան: Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը կատարվածն անվանել է «ազգային աղետ», իսկ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը սգի օր է հայտարարել:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է իր երկրի լիակատար պատրաստակամությունը ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո: Օգոստոսի 5-ին իր նորանշանակ լիբանանցի գործընկեր Չարբել Վայբեի հետ ունեցած հեռախոսազրույցում Զարիֆը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել լիբանանցիներին Բեյրութում տեղի ունեցած մահացու պայթյունի կապակցությամբ՝ հայտարարելով, որ Իրանը պատրաստ է Լիբանանին տրամադրել ցանկացած մարդասիրական, բժշկական և ենթակառուցվածքային օգնություն՝ ներկայիս իրավիճակը հաղթահարելու նպակակով:

Այնուամենայնիվ, ողբերգության վերաբերյալ շատ վարկածներ կլինեն: Սակայն, օգոստոսի 4-ին Իրանից հաղորդվել են անհանգստացնող և շատ բան հուշող լուրեր: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հրապարակվել են Լիբանան-Սիրիա ափամերձ գծում ԱՄՆ-ի ՌԾՈՒ չորս լրտես ինքնաթիռների «անսովոր պարեկային և հետախուզական գործողությունների» ռադիոլոկացիոն պատկերներ, հայտնում է Mehr News գործակալությունը: Այս կապակցությամբ, անվտանգության որոշ փորձագետներ հայտարարել են, որ կա ԱՄՆ-ի կողմից սաբոտաժի հավանականություն՝ հավելելով, որ ԱՄՆ ուժերը կարող էին դիվերսիոն գործողություն պլանավորել վերջին օրերին: Անվտանգության վերլուծաբանները կարծում են, որ սա աննախադեպ է: Այս պահի և այդ ռադիոլոկացիոն պատկերների հրապարակման կարևորությունն այն է, որ ամերիկյան հետախուզական աղբյուրները գիտեին 50 տոննա նիտրատների առկայության մասին, որոնք պահվում էին այս նավահանգստում մոտ 9 տարի: Մենք հայ ընթերցողներին կցուցադրենք այս հրապարակումները. յուրաքանչյուրը կարող է հետաքրքրվել մասնագետներից, թե ինչ կարող են ասել այդ ռադիոլոկացիոն պատկերները և ինչու պայթյունից անմիջապես առաջ ամերիկյան ռազմական ինքնաթիռները «հետախուզել» են լիբանանա-սիրիական ափերը: Իրանը համոզված է, որ սա ահաբեկչություն է, կամ նույնիսկ ռազմական հարձակում, և որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ու ավերածություններից առավելագույն օգուտը կստանան ԱՄՆ-ը և Իսրայելը: Իսրայելը և Արևմուտքն արդեն պնդում են, որ պայթյունը, ենթադրաբար, տեղի է ունեցել նավահանգստի այն մասում, որը վերահսկվում է «Հեզբոլլահ» (շիական) կուսակցության կողմից: Սակայն դեռ օգոստոսի 4-ին «Հըզբոլլահ»-ը հերքել է այդ պնդումները:

Ի՞նչ է տեսնում աշխարհը: Այն, որ հիմնականում տուժել էին Բեյրութի շիական և հայկական թաղամասերը, ինչպես նաև պայթյունի հետևանքով փոքր վնաս է պատճառվել Բեյրութում Ռուսաստանի դեսպանատան շենքին: Կլինի հետաքննություն, և երբ հայտնվեն առաջին պաշտոնական տվյալները, մենք կկարողանանք պարզել և հասկանալ, արդյոք պատահակա՞ն է, որ Բեյրութում հիմնականում տուժել են շիաները և հայերը:

Սերգեյ Շաքարյանց