Մեզ համար կարևորագույն խնդիր է հայկական համայնքի անվտանգությունը և բարեկեցությունը, իսկ դա նաև կախված է, թե ո՞վ ի վերջո կհաղթի լիբանական «գահերի խաղերում»

Լիբանանի շուրջ շատ ակտիվ ծավալվում են լրջագույն գործընթացներ, որոնք Հայաստանի Հանրապետության համար ունեն կարևոր նշանակություն։

Տեսեք…

Մինչև Բեյրութում որոտաց հայտնի պայթյունը, Լիբանանը արդեն իսկ գտնվում էր խորը տնտեսական ճգնաժամի մեջ, որին գումարվում էին քաղաքական անկայունությունը և երրորդ երկրների բռի միջամտությունը Լիբանանի ներքին գործերի մեջ։

Պայթյունից հետո Լիբանանը հայտնվեց ծանրագույն տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ։

Պայթյունի պատճառով ոչնչացվել է Լիբանանի պահուստային ցորենի գրեթե 80 տոկոսը, դեղորայքային պաշարների կեսը, արդյունաբերական ձեռնարկությունների 37 տոկոսը, և այս ամենը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։

Լիբանանի ղեկավարությունը արդեն հայտարարել է, որ ի զորու չի միայնակ հաղթահարել ստեղծված ճգնաժամը։

Իհարկե, անմիջապես ակտիվացան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնները։

Թուրքիան և Իրանը, ԱՄՆ-ն և մերձավոր արևելքի պետությունները, «Հեզբոլլա» ռազմական խմբավորումը և իսրայելական հատուկ ծառայությունները։

Վիճակը առավել քան մտահոգիչ է, օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արդեն իսկ հայտարարում է Լիբանանի ուղղությամբ քաղաքական ակտիվ միջամտության մասին, նույնը հայտարարում են գերմանացիները, Իրանը հաստատ որ հեռու չի մնա լրբանանյան գործընթացներից, դե «Հեզբոլլան» արդեն ձեռնարկում է հստակ քայլեր իր ազդեցությունը ընդլայնելու ուղղությամբ, թուրքերը և իսրայելցիները նույն պես խառնվել են իրար։

Հայաստանը ոչ մի կերպ չի կարող զերծ մնալ այս գործընթացներից, քանզի մեր աշխարհաքաղաքական հետաքրքրություններից բացի, մենք միանշանակ հետաքրքրված ենք ուժեղ և կայուն Լիբանանի գոյության մեջ, և իհարկ է մեզ համար կարևորագույն խնդիր է հայկական համայնքի անվտանգությունը և բարեկեցությունը, իսկ դա նաև կախված է, թե ո՞վ ի վերջո կհաղթի լիբանական «գահերի խաղերում»։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Լիբանանի շուրջ շատ ակտիվ ծավալվում են լրջագույն գործընթացներ, որոնք Հայաստանի Հանրապետության համար ունեն կարևոր…

Опубликовано Arman Abovyan Пятница, 7 августа 2020 г.