Թե՞ Փաշինյանի, կառավարության ուշքնումիտքը ոչ թե հիշյալ հիվանդությամբ տառապող, այլ սեռական փոքրամասնությունն է

Գիտե՞ք արդյոք, որ կերակրի սովորական աղի միջոցով մարդկանց մի մասի վիճակը կարող է ծանրանալ նույնիսկ այն չչարաշահելու դեպքում… Մինչդեռ մեր երկրում յոդի ավելցուկով տառապողները չեն կարող գնել չյոդացված աղ:

ՀՀ կառավարության 2004 թ. փետրվարի 12-ի թիվ 353-Ն որոշմամբ Հայաստանում արտադրվող աղը, եթե նախատեսված է սննդում օգտագործելու համար, պարտադիր պետք է յոդացվի: Կառավարության նույն որոշման համաձայն, յոդացված պետք է լինի նաև ՀՀ ներկրվող և սննդում օգտագործելու համար նախատեսված աղը: Երկու պարագայում էլ խոսքը վերաբերում է ինչպես «Էքստրա» աղին (սեղանի աղին), այնպես էլ քարաղին, որը սպառողները սովորաբար «խոշոր աղ» են անվանում:

Ըստ կառավարության նշված որոշման, աղի 1 կիլոգրամում յոդի պարունակությունը պետք է լինի 50 միլիգրամ (+/- 10մգ թույլատրելի շեղումով): Հետագայում համարելով, որ Հայաստանում յոդի պակասի հետևանքով վահանաձև գեղձի հիվանդությամբ բնակչության հիվանդացածության կանխարգելման խնդիրը հիմնականում լուծված է, ՀՀ կառավարությունը 2006 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 1863-Ն որոշմամբ փոփոխություն է կատարել 2004 թ. թիվ 353-Ն որոշման մեջ և աղի 1 կիլոգրամում յոդի պարունակությունը սահմանել 40մգ (+/- 15մգ թույլատրելի շեղումով): Սա նշանակում է, որ Հայաստանում այսօր իրացվող կերակրի աղի 1 կիլոգրամի մեջ, եթե արտադրության տեխնոլոգիական գործընթացը կամ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված նորմը խախտված չէ, 25-55 մգ յոդի միացություն պետք է լինի (աղի յոդացումը կատարվում է կալիումի յոդիտով):

ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումները, անշուշտ, անհրաժեշտ ու կարևոր էին և են Հայաստանի բնակչության շրջանում վահանաձև գեղձի հիվանդության կանխարգելման համար: Հիվանդություն, որը հաճախ ծանր ընթացք է ունենում` հանգեցնելով սրտի հետ կապված բարդությունների: Նշված հիվանդությամբ տառապողները մեր երկրում, իրոք, շատ են, սակայն կա նաև այս իրողության հակառակ և անտեսված կողմը:

Խնդիրն այն է, որ ավելցուկային յոդի առկայությունն օրգանիզմում առաջացնում է հիպերտերիոզա հիվանդությունը: Դրանով տառապողների մոտ առաջանում են սրտի խփոց ներ, սթրեսային վիճակի նման անհանգիստ վիճակ, անքնություն, ձեռքերը դողում են: Ինչպես արդեն պարզ է, հետևանքները բավական լուրջ են, հետևաբար ՀՀ կառավարությունը պարտավոր էր ու հիմա էլ պարտավոր է հաշվի առնել չյոդացված աղի անհրաժեշտությունը բոլոր նրանց համար, ովքեր տառապում են յոդի ավելցուկով կամ հիպերտերիոզա հիվանդությամբ:

Որպեսզի փարատվի այն հնարավոր մտահոգությունը, թե հիշյալ հիվանդությունը չունեցող սպառողները նույնպես կօգտագործեն չյոդացված աղ` ուշադրություն չդարձնելով աղի` յոդացված լինելու անհրաժեշտությանը, դրա տուփի կամ փաթեթի վրա «Յոդացված կերակրի աղ» նշագրման բացակայությանը, չյոդացված աղի վաճառքը կարելի է թույլատրել միայն դեղատներից կամ խանութներից` հստակ ու տեսանելի մակնշմամբ, որ այն չյոդացված է ու նախատեսված միայն յոդի ավելցուկ ունեցողների համար:

«Ավանի աղի կոմբինատ» ՓԲ ընկերությունը եթե նույնիսկ ուզենա էլ, չի կարող չյոդացված աղ արտադրել, քանի որ հակառակ պարագայում խախտած կլինի ՀՀ կառավարության հիշյալ որոշման պահանջը, հետևաբար խնդիր կա կառավարության 21.12.2006թ. թիվ 1863-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ, լրացումներ կատարելու, սակայն այդ կապակցությամբ կառավարություն դիմելու կամ կառավարության որոշման նախագիծ ներկայացնելու լիազորություն ունի ՀՀ առողջապահության նախարարությունը, որն ինչպես անցյալում, այնպես էլ հիմա անտեսում է վերոնշյալի կարևորությունը և ահրաժեշտությունը: Մինչդեռ Հայաստանում ունենք ոչ միայն յոդի պակաս, այլև յոդի ավելցուկ ունեցող մարդիկ: Նրանց, չնչին բացառությունները չհաշված, մտքից նույնիսկ չի էլ անցնում, որ իրենց մոտ դրսևորվող վերոնշյալ ախտանշանների պատճառը յոդի ավելցուկն է:

Այդ կապակցությամբ ԱՆ համապատասխան մասնագետի պատճառաբանությունն արդեն հայտնի է`այն քանակի յոդը, որը կառավարության որոշմամբ սահմանված է կերակրի աղի մեջ, ոչ մի բացասական ազդեցություն չի ունենում մարդու օրգանիզմի վրա: Այո, դա այդպես է, սակայն մասնագետին ոչ հարիր ու կարծես միտումնավոր կերպով անտեսվում է, որ յոդացված աղի օգտագործումը չի վնասում սովորական, յոդի ավելցուկ չունեցող մարդկանց, ինչը, սակայն, դժվար է ասել այն մարդկանց կապակցությամբ, որոնք թեկուզ կերակրի աղում առկա յոդի հետ կապ չունեցող պատճառով յոդի ավելցուկ ունեն և տառապում են վերոնշյալ հիվանդությամբ:

Եթե կերակրի աղի 1 կիլոգրամում առկա 25-55 միլիգրամ յոդը դեր է կատարում, որ այն օգտագործողները վահանաձև գեղձի հիվանդությամբ չհիվանդանան, այսինքն` յոդի նշված փոքր քանակությունը, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն ունենում է, ապա տրամաբանական է, որ այդ նույն քանակությունը նշանակալի ազդեցություն է ունենում նաև հիպերտերիոզայով տառապողների վիճակի, ինքնազգացողության վրա` հիվանդության սրացման առումով: Յոդացված աղից յոդը, քանի որ անօրգանական նյութի մեջ է, ոչ թե աստիճանաբար, այլ արագորեն, գրեթե միանգամից անցնելով մարդու արյան մեջ, կարող է նույնիսկ շատ վատացնել վերոնշյալ հիվանդությունն ունեցողների վիճակը:

Մնում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հիպերտերիոզայով տառապողների կապակցությամբ ասի` թող իրենց սննդում չօգտագործեն յոդացված աղ: Շատ լավ, բայց այդ դեպքում ի՞նչ անեն, երբ այլընտրանքը` չյոդացվածը, չկա, իսկ աղից ընդհանրապես հրաժարվել չեն կարող, քանի որ երկար ժամանակ հնարավոր չէ առանց դրա ապրել:

ՀՀ առողջապահության նախարարությունը, կառավարությունն ինչո՞ւ չեն մտածում յոդացված աղի օգտագործումից վնասվող այն փոքրամասնության մասին, որի անդամների վիճակը, կլինիկան ոչ պակաս ծանր ընթացք է ունենում, քան նրանցը, ովքեր յոդի պակաս ունեն: Թե՞ առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաների, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, կառավարության ուշքնումիտքը ոչ թե հիշյալ հիվանդությամբ տառապող, այլ սեռական փոքրամասնությունն է, ԼԳԲՏ-ների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) պահանջները կատարելը, այլասերվածների համար նրանց ուզած պայմաններն ապահովելը…

Արթուր Հովհաննիսյան