Հայաստանի արցախյան քաղաքականությունն ընդունելի՞ է Արցախի իշխանության կողմից (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն է։ Հայաստանի իշխանությունը շեշտում է, թե իր քաղաքականության առանցքային հիմնաքարերն են` ժողովրդավարությունը, խաղաղասիրությունը, թափանցիկությունը (ընդ որում, մտահոգիչ է այն, որ թափանցիկություն ասվածը կարևորվում է այնպիսի ոլորտներում ինչպիսիք են ազգային անվտանգության համակարգը, զինված ուժերը), միջազգային բոլոր հարթակներից իշխանությունը խոսում է 2018-ի թավշյա հեղափոխության կարևորության մասին։

Այստեղ երկու հարց է առաջանում․

– Առաջին, արցախցիները, որ շատ լավ են ճանաչում Ադրբեջանն ու ադրբեջանցուն, ինչպե՞ս են ընդունում Հայաստանի խաղաղասիրական քաղաքականությունը։ Մասնավորաբար, երբ թշնամին ռմբակածում էր Հայաստանի սահմանային դիրքերը, հայկական կողմից գրանցվում էին զոհեր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, գարնանային ծաղիկները ձեռքին, հնչեցնում է խաղաղության կոչեր։

– Երկրորդ, տավուշյան դեպքերից հետո գտնվե՞ց գեթ մեկ երկիր կամ որևէ միջազգային կառույց, որը հանդես կգար ՀՀ շահերի պաշտպանության դիրքերից, օրինակ, հայտարարելով` խստորեն դատապարտում ենք ժողովրդավարական Հայաստանի դեմ բռնապետական Ադրբեջանի ագրեսին: Հարցազրույցը դիտեք տեսանյութում։