Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Վրաստանում վարակի 7 նոր դեպք է ավելացել. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 19 միլիոն 272 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 717 հազարից: Ապաքինվել է ավելի քան 12 միլիոն 372 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 032 հազար 547 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 162 հազար 805 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջինն աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 917 հազար 562-ի, մահերինը՝ 98 հազար 644-ի: Հնդկաստանը 2 միլիոն 030 հազար 001 վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 41 հազար 673 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 877 հազար 135 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 14 հազար 725 մարդ:

Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 538 հազար 184-ի, մահացածներինը՝ 9 հազար 604-ի: Վարակվածների ընդհանուր թվով Հարավային Աֆրիկային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 462 հազար 690 հաստատված դեպք: Երկրում վարակից մահացել է 50 հազար 517 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է՝  455 հազար 409 ընդհանուր, 20 հազար 424 մահվան դեպքերով: Ութերորդ  տեղն զբաղեցնող Չիլիում գրանցվել է 366 հազար 671 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 9 հազար 889 մարդ: Կոլումբիայում գրանցվել է 357 հազար 710 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 11 հազար 939 մարդ:

Տասնյակը եզրափակող Իսպանիայում գրանցվել է 354 հազար 530 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 28 հազար 500 մարդ:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 320 հազար 117-ի, մահացածներինը՝ 17 հազար 976-ի:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել նաև Մեծ Բրիտանիան, այստեղ գրանցվել է 308 հազար 134 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին տեղում՝ 46 հազար 413 մահվան դեպք:

Իտալիան հայտնվել է 16-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 249 հազար 204 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 187:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 237 հազար 265 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 798 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 30-րդ տեղում: Այստեղ մեկ օրում վարակի 37 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 84 հազար 565 է, որից ապաքինվել է 79 հազար 088-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 142-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 7 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 213-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 17 մարդ, ապաքինվել՝ 994-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 51-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 39 հազար 985 է: Վարակի հետևանքով մահացել է 777 մարդ, իսկ ապաքինվել է 32 հազար 008 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: