ԱՄՆ-ը առաջարկում է մինչև 10 միլիոն դոլար պարգև՝ իրենց ընտրություններին միջամտող անձանց մասին տեղեկություններ ստանալու համար

Ցանկացած անձի վերաբերյալ տեղեկատվության, որի գործողությունները, ըստ ամերիկյան իշխանությունների, կարող են համարվել որպես միջամտություն ԱՄՆ-ում ընտրությունների գործընթացին, Վաշինգտոնը ներկայումս պատրաստ է վճարել մինչև 10 միլիոն դոլար պարգևավճար:

Այս մասին օգոստոսի 5-ին ճեպազրույցի ժամանակ ԶԼՄ-ներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

Պետդեպարտամենտի «Պարգևներ արդարադատության համար» ծրագրի համաձայն, ողջունում են տեղեկությունները այն անձանց ինքնության և գտնվելու վայրի մասին, որոնք Միացյալ Նահանգների գնահատմամբ՝ իրականացրել են ապօրինի գործողություններ «արտասահմանյան կառավարության ղեկավարությամբ կամ վերահսկողությամբ»:

Նույն ծրագրի շրջանակներում, որը ներդրվել է Միացյալ Նահանգներում դեռևս 1984 թ., նաև պարգևատրումներ է նախատեսում այն ​​տվյալների համար, որոնք օգնում են հայտնաբերել ահաբեկիչներին կամ կանխել ահաբեկչական հարձակումները: