Լիբանանահայերին օգնելու համար հաշվեհամար է բացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում

Լիբանանահայերին հրատապ օգնություն ցուցաբերելու համար հատուկ հաշվեհամար է բացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում: Այս մասին տեղեկացել ենք  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից:

Կառավարության նիստում այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց: «Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել Լիբանանի ժողովրդին, տեղեկացնում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում»,- ասաց Փաշինյանը: