Կապիկները

Պարզապես պետք է քաջություն ունենալ և ասել ողջ ճշմարտությունը:

Մենք այս մարտը տանուլ ենք տվել: Առայժմ: Երկիրն անդարձ սալդոյի մեջ է. բոլորը, հատկապես գործ անելու ընդունակները ամլացման` ապատիկ վիճակում են: Բոլորը բզզում-խոսում, ականջ են տանում` զրո ՕԳԳ-ով: Իշխանությունները` Հայաստանի համար նախատեսված գլոբալ նախագիծը կյանքի են կոչում` խիստ գործնական մակարդակում և բոլոր ոլորտներում, մնացյալին, այդ թվում ընդդիմությանը, հնարավորություն տալով ընդամենը պոստ-ֆակտում արձագանքել կատարվողը:

Միակ ոլորտը, որին դեռ իշխանական կապիկների դունչը չի հասել, բանակն ու նրա հրամանատարությունն են: Առայժմ: Բանակում, իրականում իր քեռի Մոսինի «պալիգոնում»` շոր տանող-բերող, օրերս  «հերոսական» մեկը` ԱԱԽՔ անվամբ,  առաջ եկավ ու փորձեց իր «սորոսազավր» Օվերտոնի պատուհան բացել Տավուշի դիտակետից` այնտեղ դնելով Նիկոլ Փաշինյանի մումիան` անգլո-սաքս կնիքով, թե` այդ Նիկոլի գիտությամբ, ղեկավարությամբ,  ֆելդ-մարշալությամբ գրավվեց սույն` տրանսկորպորացիոն ողջ միջանցքը հսկող դիտակետը, և այն մենք որևէ մեկի տրամադրության տակ չենք կարող դնել. մերն է բարձունքը, ու ոչ մեկը չկա այնտեղ… Ռուսաստանից` ինչ-որ ՀԱՊԿ-ից  որևէ մեկը թող  չվախենա:

«Զակոն պոդլստի». թարսի պես դիրքերում էր ոչ միայն Խաչատուրով-կրտսերը, որը գիտեր` ինչ է արել, ինչու է արել, ումով է արել: Այլև` «երկնքից», հատուկ ամերիկյան «թռիչքով», բանակում չծառայած ԱԱԽՔ-երի համար, Մարգարիտա Սիմոնյանի «պատկերն իջավ»` հուժկու զգուշացմամբ` «դո սապագա, ամերիկանսկիյ բոյ, դո սապագա». էս խաղն ուրիշ խաղեն է:

Մի խոսքով. երակների ստուգման թրենդը, այն էլ թուրք-ազերիական զորավարժությունների օրերին շարունակվում է` տարբեր ճառագումներով, ուղղություններով (Իսրայել-Լիբանան-Իրան-Հզբոլահ-Թուրքիա «ճառագման» մասին` այլ անգամ):

Վերադառնանք մեր բանակին` երկրորդմամբ. բանակը հայոց մեջ մնացել է սակրալ` անձեռնմխելի հազար ու մի պատճառով, որոնց ևս այսօր չենք անդրադառնա, սակայն ներքին մտահոգություն կա, որ քողարկված պլաններ այդ ուղղությամբ նույնպես առկա են, և որպես դետոնատոր` դանդաղ գործի են դրվում:

Անչափ ուշադիր պետք է լինեք` առաջիկա սեպտեմբերին Հայաստան «ներմուծվող» 100 արտասահմանյան («գործակա՞լ») մասնագետների մշտական աշխատանքային մուտք` հայաստանյան «բարեփոխումների» ոլորտներ` ողջ կառավարական համակարգով մեկ:

Վերադառնալով էլ ԱԱԽՔ-ին, ասենք` կար հեղափոխության ժամանակ, երբ արտածած ամեն մի փթիր միտքդ կարող էր ուշադրության արժանանալ, կա հեղափոխությունից հետո ժամանակ, երբ գիլյոտինն է արդեն «մշակվում»  դրանց համար:

Այս պահին, երբ աշխարհն այսքան հուժկու վերադասավորվում է, այնպիսի փնթի բարձրաձայնում, և այն էլ ինչպիսի անցյալ ունեցող ԱԱԽՔ-ի կողմից, չասենք` զավեշտ, սակայն հաստատապես ցինիկ անմեղսունակություն է, որն էլ ստացավ համարժեք թիրախավորում… սակայն ձգենք պաուզան` աշխարհի վերադասավորություննների մասով:

Այն  այնքան հուժկու է, որ անգամ մեր փոքրիկ մատրիցան ընկալման անընդունակ է. արդեն իսկ խոսվում է անգլո-սաքս` Կանադա-Կալիֆորնիա-Բրիտանիա մեկ միասնական «թագավորություն» ստեղծելու գլոբալիստական պատկերների մասին, որպես ապագա աշխարհի վերադասավորության հնարավոր ճարտարապետություն:

Երբ նույն գլոբալիստները փորձում են անգամ խաղարկել Թրամփին, որը նույն իրենց ոսկոր-արյունից է, սակայն փոքրիկ լուֆտ է բացել աշխարհի, իբր ոչ տոտալ չար ուժերի համար` անցած տարի ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնելով, թե աշխարհը ոչ թե գլոբալիստներինն է, այլ` «պատրիոտներինը». պատրիոտներն էլ միամիտ սկսել են հավատել ամերիկյան, իրականում` անգլո-սաքս հեքիաթներին: Իրականում, հետ-առաջ անելով, նույն այդ ուժերը աշխարհի քարտեզագրման տքնանքի մեջ են:

Ստացվում է նրանց մոտ ինչ-որ բան, թե` ոչ, այս պահին դժվար է ասել, սակայն որ բոլոր կողմերից «կալցո» է խաղարկվում, խիստ ակնհայտ է. Խաբարովսկում փորձում են Ռուսաստանը «կալցո» անել` գլոբալիստներով: Հոնկոնգում` Չինաստանը: Մերձավոր Արևելքում` Թուրքիա-Իսրայելով:

Հա, ի դեպ. շատ կարևոր մի բան, փոխվել է բրիտանական MI-6-ի ղեկավարը: Նրա հմայքը կայանում է նրանում, որ Թուքիայում ՄԹ երբեմնի` երկարատև  դեսպանն  է, որն այնուհանդերձ չկարողացավ 2016-ին  Թուրքիայում հեղաշրջում կազմակերպել` ընդդեմ Էրդողանի:

Ե՞վ: Ռուսաստանը: Ռուսաստանը որոշակի պաուզա է վերցրել: Սպասում է հասկանա, նախ` Բայդեն-Թրամփ ձեռնամարտն ինչով կավարտվի, նույնքան «զգուշավոր» է Բելոռուսի հարցում, Հայաստանի հարցում էլ Մարգարիտա Սիմոնյանով մեսիջներ է ուղարկում` հասկացնելով, այլևս Նիկոլենց, նրանց ամերիկյան Հ/Կ-ների հետ խաղեր տալու, անտեսելու ժամանակ չունի, պետք եղավ, իր գործը կանի: Բայց և` մեր պարագայում ևս ոտքը  կախ է գցել:

Այս ֆոնին` Հայաստանում ուղղակի լեթարգիա է` ինչ-որ Մաշտոցի պուրակի, Սևանի ափին փարթիի, և իհարկե, Ամուլսարի, որը, թերևս ամենաէականն է այս ամենում, որովհետև եթե «Լիդիանը» սկսի սարի շահագործումը, Ռուսաստանը մի հատ էլ «կժպտա» հայաստանյան անգլո-սաքս Հ/Կ-ների հպատակներին ու էլի ավելի բարձր ռանգի չինովնիկին, որը Ամուլսարի կնքա-նախագահն է:

Ամուլսարը փորձելու են բարտեր անել Տավուշի դիտակետի հետ, որպեսզի սորոս-հայրիկներն ընդհանրապես գիլյոտին չհանեն առանց այն է բմբուլները փոշեթողած Փաշինյան-անմեղսունակին:

Այլևս որպես անպիտան գործիք:

Բացելով Ամուլսարը, որպես հանք, վերջապես, Նիկոլը Սորոսին կասի:

-Դե գոնե այստեղ`այդ Խաչիկյանը ես եմ:

Եվ ոչ` Խաչատուրովը… կամ Ռուսաստանը:

Կարմեն Դավթյան