Այո, վտանգված են ազգային արժեքները Հայաստանում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է բանաստեղծ, արձակագիր, երգահան Անահիտ Սարգսյանը։ Բանաստեղծուհին անդրադարձավ հանրակրթական պետական չափորոշիչներին՝ ասելով, որ դպրոցներում իրականացվող գործընթացը վաղուց է սկսվել և ծառայում է Հայաստանն առանց հայի նպատակին։ Ըստ նրա՝ այն կառավարիչները, մասնագետները, որոնք լծված են ապազգային գաղափարների ներմուծման ու նման ծրագրերի իրականացման գործին, այդ նպատակի իրականացնողներն են։

Անահիտ Սարգսյանն ասաց, որ այսօր Հայաստանում, ինչպեսև աշխարհում լույսի և մութի պատերազմ է։

Ովքե՞ր են բարեփոխումների հեղինակները, ի՞նչ գաղափարների կրողներ են և որքանո՞վ են ազնիվ նրանց նկրտումներն ու նախաձեռնությունները։

Ի՞նչ դեր ունի այսօր մտավորականությունը՝ ազգային իրական զարթոնքի և ներքին թշնամուն դիմակայելու, հայրենիքը նրանցից ազատելու գործում, և կա՞ արդյոք այդպիսի մտավորականություն, թե թշնամին տասնյակ տարիներով նաև նրանց է հալածել՝ որին դարձնելով տարագիր, որին զգուշավոր, լռակյաց։

Մանրամասները՝ տեսանյութում