Ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ պետք է հայտարարվեր (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան, «Գոյապայքար» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Այվազյանը, որի հետ խոսեցինք համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության և նրա սահմանափակումների անիրավաչափությունից։

Հաղորդման հյուրն ասաց, որ նախ պարետն իրավական հիմքեր չունի որոշումներ կայացնելու և պարտադրելու քաղաքացիներին, և պարետի որոշումները խախտելու համար քաղաքացիների բոլոր տուգանքները նույնպես անիրավաչափ են և ենթակա են բողոքարկման։

Ռուբեն Այվազյանը ներկայացրեց, որ արտակարգ դրություն սովորաբար հայտարարում են, երբ սահմանադրական կարգը խախտելու վտանգ է առկա, մինչդեռ կորոնավիրուսը չի կարող սահմանադրական կարգ խախտել, հետևաբար մեզանում պետք է ոչ թե արտակարդ դրություն, այլ արտակարգ իրավիճակ հաստատվեր, որի դեպքում այժմ գործող շատ սահմանափակումներ ինքնըստինքնյան դուրս են գալու։ Նրա կարծիքով՝ արտակարգ դրության հայտարարումն ավելի շատ քաղաքական նպատակներ ունի, ոչ թե նպաստում է վիրուսի տարածման կանխարգելմանը։

Մանրամասները՝ տեսանյութում