Անդրանիկ Քոչարյանի ոչ կոռեկտ ձևակերպումները՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, Արթուր Վանեցյանին ու լրագրողներին

«Ազատություն TV»-ի եթերում օգոստոսի 1-ին Կարլեն Ասլանյանի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր։ Կարլեն Ասլանյանը հարցերում չեզոք էր, մինչդեռ պատգամավորին չհաջողվեց կոռեկտ արտահայտվել նախկին նախագահի, ԱԱԾ ղեկավարի մասին խոսելիս, բացի այդ, վերջինս, ինչպես հաճախ է անում թիրախավորեց լրագրողներին։ «Ամեն օր, երբ այդ հայտնի ալիքները նայում ես՝ Անժելի, Ագնեսի, Սաթիկի տեսնում ես, որ նույն խմբերը տարբեր ձևաչափով փորձում են Ռոբերտ Քոչարյանի օրակարգի մեջ շարժվել և միակ նպատակը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հետ կապված գործընթացները դատաքննության փուլ չմտնեն․․․Ի տարբերություն պարոն Վանեցյանի նորաստեղծ կուսակցության, որը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի Ֆեռոյի հետ, որպեսզի դառնա կուսակցություն․․․ Քոչարյանը կառավորում ասելով նկատի ունի ինչպես վերադառնա Բաղրամյան, հետո գնա Սևան, քշի իր նավակը»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Անդրանիկ Քոչարյանին պետության ու պետականության կարևորության կոչերից առաջ, հետևել սեփական խոսքերին, ձևակերպումների մեջ կոռեկտ լինել, հարգել նախագահի ինստիտուտն ու նախկինների հանդեպ նման ատելություն տարածող մտքերից առաջ, փորձել բովանդակային փաստարկներ ներկայացնել հնչող հարցերի շուրջ։ Իսկ մեկնաբանը պարտավոր է միջամտել նման դեպքերում, և զրույցը կառուցողական հուն տեղափոխել:

#Ազատություն #ԱնդրանիկՔոչարյան #ՌոբերտՔոչարյան #ԱրթուրՎանեցյան #ԿարլենԱսլանյան #Մեդիա #Մեդիապաշտպան