Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է առաջարկություն՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պողոսյանը։

«Նախագահի աշխատակազմն առաջարկություն է ստացել ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահը դեռևս չի ստորագրել»,- նշել է Պողոսյանը։