Ռուսաստանի հետ սահմանը բացելուց հետո թուրքական հանգստավայրերում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Ռուսաստանի հետ սահմանը բացելուց հետո թուրքական հանգստավայրերում կտրուկ աճել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը: Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

«Երկար դադարից հետո առաջին անգամ վարակման դեպքերի կտրուկ աճ ենք տեսնում: Երկու օր առաջվա համեմատ տարբերությունը ակնհայտ է: Չպետք է թույլ տանք, որ տոնական օրերին շփումները լուրջ հետևանքների հանգեցնեն: Մենք բոլորս պատասխանատու ենք միմյանց հանդեպ»,-գրել է Քոջան:

Թուրքիան Ռուսաստանի քաղաքացիների համար իր սահմանները բացել է օգոստոսի 1-ին:

Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 234 934 դեպք, վարակման հետևանքով մահացել է 5765 մարդ: