Թրամփը բացատրել է, թե ինչու է Բեյրութում տեղի ունեցած պայթյունը համարում «գրոհ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպել է ամերիկացի գեներալների հետ, և նրանք Բեյրութում տեղի ունեցած պայթյունը համարում են գրոհ:

Մամուլի ասուլիսում Թրամփը պայթյունը անվանեց «հարձակում», երբ նրան կրկին հարցրին, թե իրոք հավատո՞ւմ է, որ դա գրոհ է:

«Այո, կարծես, այդպես է, հիմնվելով պայթյունի բնույթի վրա: Ես հանդիպեցի մեր պրոֆեսիոնալ գեներալների հետ, նրանք, կարծես, նույն կերպ են մտածում: Դա նման չէր արդյունաբերական պայթյունի»,- նշել է Թրամփը:

«Կարծես թե նրանք կարծում են, որ դա հարձակում էր, ինչ-որ ռումբի միջոցով»,- ավելացրել է Թրամփը:

Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Քաղաքապետի խոսքով, քաղաքի շենքերի կեսը վնասվել է, իսկ հիվանդանոցները գերհագեցված են զոհերի և վիրավորների մեծ թվի պատճառով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ վիրավորվել է ավելի քան չորս հազար մարդ, մահացել է ավելի քան 100 մարդ:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Գերագույն պաշտպանության խորհրդի նիստում հայտնել է, որ պայթյունի պատճառը վեց տարի ժամկետով նավահանգստում գտնվող 2750 տոննա ամոնիակի նիտրատի ոչ պատշաճ պահպանումն է: Լիբանանի կառավարությունը հայտարարել է եռօրյա սուգ կատարվածի կապակցությամբ: