Էկոլոգիան քաղաքականության միջոց է, ոչ թե նպատակ

Ամուլսարի և Մաշտոցի այգու իրադարձությունները ոչ միայն ժամանակագրական առումով զուգահեռվեցին, այլև շատ զուգահեռներ ունեին նաև բովանդակային առումով. երկուսն էլ բնապահպանական խնդիրներ են, երկուսն էլ այն սիմվոլներն են, որոնց միջոցով ներկայիս տղաներն ու աղջիկները եկան իշխանության, երկուսն էլ գեներացրել են մեծ հանրային աղմուկ։ Բնական է, որ երկուսի հարցն անհնար կլիներ լուծել առանց նոր հանրային աղմուկի։ Ակնհայտ է նաև, որ երկու իրադարձությունների նախաձեռնողն էլ Նիկոլն է եղել։

Չարժի հիմա քննարկել, թե այդ 4 ծառը իսկապես հիվանդ էին, թե ոչ, կամ Ամուլսարը բացելու տնտեսական էֆեկտը որքանով է համադրելի նրա ստեղծելիք էկոլոգիական աղետի հետ․ իհարկե, մասշտաբները տարբեր են, սակայն կարևորն այն է, որ այս երկու խնդիրն էլ Սերժի վախտ կային։ Եթե Մաշտոցի պուրակի հարցը Սերժ Սարգսյանը լուծեց, ապա Ամուլսարի խնդիրը, որը զգալիորեն ուռճացվել էր ներկա իշխանությունների՝ նախկինում ընդդիմություն եղած ժամանակ, ժառանգություն էր մնացել չլուծված վիճակում։

Անհամադրելի է նաև այս երկու էկոլոգիական խնդիրների կոռուպցիոն պոտենցիալը: Եթե Մաշտոցի պողոտայի դեպքը մի քանի հազար դոլար կաշառքի կարող է հավակնել, ապա Ամուլսարի դեպքում կարող է խոսք գնալ միլիոնավոր դոլարների մասին։

Ուրեմն ինչո՞ւ Նիկոլը ձեռնարկեց այս զուգահեռ զարգացումները։ Առաջին հերթին ակնհայտ է, որ նա հաշվարկել է, որ դեռևս իր վերահսկողությունից դուրս մնացած բանապահպանները կկենտրոնանան Ամուլսարի վրա, և ինքը կկարողանա անարգել հատել Մաշտոցի պուրակի ծառերը։ Իսկ Մաշտոցի պուրակը թեև իր մասշտաբներով էապես զիջում է Ամուլսարին, սակայն հենց Երևանի կենտրոնում է, և նրա առաջացրած հանրային աղմուկը շատ մեծ կլինի։

Ամենայն հավանականությամբ, Նիկոլը որևէ հայտարարություն չի անի Ամուլսարի հետ կապված, պարզապես լուռ կբացեն հանքը, բայց քաղաքական տեսակետից Ամուլսարը լուրջ թեստ է։ Նախ, Նիկոլը ցույց է տալիս, որ ոչ միայն ինքը, այլև իր թիմը թքած ունեն այն արժեքների վրա, որոնց վրա եկան իշխանության։ Զուգահեռաբար, իհարկե, նրանք ցույց են տալիս, որ էլ էն հարիֆ պոպուլիստները չեն, այլ արդեն ուժեղ են, և այժմ նաև թքած ունեն հասարակության և հանրային կարծիքի վրա։ Հետո՝ իշխանական թիմում այժմ նկատվում են որոշակի կոնվուլսիաներ, մանավանդ՝ կապված ՍԴ դատավորների թեկնածուների հետ։ Բնական է, որ զրո քաղաքական արժեք ունեցող մարդիկ, որոնք Նիկոլի շնորհիվ եկան իշխանության, այժմ ոչ միայն պարգևավճարներ են ուզում, այլև 2 տարի լինելով քաղաքական վերնախավում, այժմ նաև քաղաքական ամբիցիաներ ունեն, և ուզում են նաև, ասենք, իրենց բաժնեմասը ունենան ՍԴ-ում, և ոչ թե այն ամբողջովին զիջեն Նիկոլին։

Հին արժեքները կոխկրտելով և իր թիմակիցներին ստիպելով կոխկրտել, Նիկոլը հիշեցնում է նրանց, թե ովքեր են եղել, որ քաղաքականության մեջ են զուտ իր պատճառով, ու նաև նրանց կոպտորեն անբարոյականացնում է, որ երբևէ չփորձեն առանց իր թույլտվության ինչ-ինչ քաղաքական նկրտումներ ցուցաբերեն։

Ճիշտ է, Ամուլսարի պաշտպանների շարքում բացի բնապահպաններից, կան նաև որոշ «հեղափոխական» բնապահպաններ, սորոսականներ, ջիվանիկներ, սասնա ծռեր, որոնց առկայությունը անհրաժեշտ է նաև մյուս թևը վերահսկելու համար։ Կարևոր է նկատելը, որ ոստիկանությունը բռնարարքներ է կիրառում, բերման է ենթարկում միայն ոչ նիկոլական բնապահպաններին, նիկոլականներ բնապահպանները ազատորեն գոռգոռում են։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

ԷԿՈԼՈԳԻԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է, ՈՉ ԹԵ ՆՊԱՏԱԿԱմուլսարի եւ Մաշտոցի այգու իրադարձությունները ոչ միայն ժամանակագրական…

Опубликовано Aghasi Yenokyan Вторник, 4 августа 2020 г.