Չնայած, որ պայթյունի պատճառները ուսումնասիրվում են, սակայն արդեն կան հիմնավոր կասկածներ առ այն, որ պայթյունը տեխնոգեն բնույթ էր կրում

Կապ հաստատեցի իմ լիբանանցի ընկերների հետ։

Մինչ այս պահը Բեյրութում հաստատված թվերը՝ 76 զոհ և 4034 վիրավոր։

Բավականին շատ վնասվել է հայաբնակ Բուրջ Համուդ շրջանը, իրականում շատ ծանր է իրավիճակը։

Համոզված եմ, որ մենք բացի լոկ ցավակցական հեռագրեր ուղարկելուց, նաև պարտավոր ենք մեր հայրենակիցների համար անել ամեն ինչ՝ սկսած հայրենադարձության հրատապ միջոցներից, վերջացրած հարկ եղած դեպքում նաև Հայաստան վիրավորներ տեղափոխելուց։

Միանշանակ եղբայրական Լիբանանի ժողովուրդը, պետք է մեզանից ստանա ամեն հնարհավոր աջակցություն։

Հ.Գ. Չնայած, որ պայթյունի պատճառները ուսումնասիրվում են, սակայն արդեն կան հիմնավոր կասկածներ առ այն, որ պայթյունը տեխնոգեն բնույթ էր կրում։

Օրինակ ամերիկյան և ռուսական բարձրաստիճան ռազմական մասնագետներ, արդեն զգուշորեն արտահայտվում են, որ այսպիսի պայթուն հնարհավոր է իրականացնել բացառապես հատուկ միջամտությամբ։

Ինչևիցե, ստեղծված իրավիճակը բացասական առումով էականորեն ազդում է տարածաշրջանային՝ առանց այն էլ բավականին բարդ իրավիճակի վրա։

Հ.Գ.Գ. Նաև շատ կարևոր մի պահ՝ Լիբանանի էքսպորտ-իմպորտի 78 տոկոսը իրականանում էր ոչնչացված նավահանգստի միջոցով, այս ամենից հետո դա անհնարին է դառնալու՝ բավականին երկար ժամանակ։

Հետևությունները թողնում եմ ձեզ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Կապ հաստատեցի իմ լիբաբանացի ընկերներիս հետ։Մինչ այս պահը Բեյրութում հաստատված թվերը՝ 76 զոհ և 4034 վիրավոր։Բավականին…

Опубликовано Arman Abovyan Вторник, 4 августа 2020 г.