Մետրոյի Աջափնյակի կայարանը կկառուցի պետությունը. քաղաքապետարանն իր վրա է վերցրել մրցույթի անցկացումը

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երկարատև բանակցություններից հետո որոշում կայացվեց, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից։ Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Այս պահին մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ մասնակիցը պետք է առաջարկի տեխնիկական բնութագիր, նաև դրա հիման վրա երկրորդ փուլով տա իր նախագիծը։ Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը», – նշեց Մարությանը։