Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

Oգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: