Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 18 միլիոն 471 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 697 հազարից: Ապաքինվել է ավելի քան 11 միլիոն 698 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 862 հազար 513 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 158 հազար 967 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջինն աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 751 հազար 665-ի, մահերինը՝ 94 հազար 702-ի: Հնդկաստանը 1 միլիոն 861 հազար 821 վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 39 հազար 044 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 861 հազար 423 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 14 հազար 351 մարդ:

Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 516 հազար 862-ի, մահացածներինը՝ 8 հազար 539-ի: Վարակվածների ընդհանուր թվով Հարավային Աֆրիկային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 443 հազար 813 հաստատված դեպք: Երկրում վարակից մահացել է 48 հազար 012 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է՝ 433 հազար 100 ընդհանուր, 19 հազար 811 մահվան դեպքերով: Ութերորդ տեղն զբաղեցնող Չիլիում գրանցվել է 361 հազար 493 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 9 հազար 707 մարդ:  Իսպանիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 344 հազար 134 է, մահացածները 28 հազար 472 են, ցուցակում իններորդն է:

Տասնյակը եզրափակող Կոլումբիայում գրանցվել է 327 հազար 850 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 11 հազար 017 մարդ:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 312 հազար 035-ի, մահացածներինը՝ 17 հազար 405-ի:

Վարակվածների թվով տաներկուերորդ  տեղը նահանջած Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով Եվրոպայում շարունակում է մնալ առաջին տեղում՝ 46 հազար 210 մահվան և 305 հազար 623 վարակման դեպքեր:

Իտալիան հայտնվել է 15-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 248 հազար 229 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 166:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 233 հազար 851 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 747 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 29-րդ տեղում: Այստեղ մեկ օրում վարակի 36 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 84 հազար 464 է, որից ապաքինվել է 79 հազար 030-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 142-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 3 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 182-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 17 մարդ, ապաքինվել՝ 962-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 50-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 39 հազար 298 է: Վարակի հետևանքով մահացել է 768 մարդ, իսկ ապաքինվել է 30 հազար 372 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: