Արթուր Մեսչյանը հեռանո՞ւմ է

Արթուր Մեսչյանն ի սկզբանե ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե մամուլում տեղեկություններ կան Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնից ազատման մասին:

«Այդ երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, մնում է իր խոստման շրջանակներում»,- ասաց քաղաքապետը, չհերքելով, որ Մեսչյանն աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն:

«Բնական է, որ մարդը երբ հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաձայն հեռանա, ոչ թե այլ պատճառով: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»,-ասաց Հայկ Մարությանը: