Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում COVID-19 համաճարակի նահանջի մասին

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային համավարակը նահանջում է: Այս մասին մամուլի ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Միջոցառումը հեռարձակվել է օգոստոսի 3-ին Սպիտակ տան թվիթերյան էջում:

«Մենք սկսում ենք տեսնել զգալի առաջընթացի ապացույցներ: Հուսադրող նշան է, որ վիրուսը քայքայվում է»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Ըստ նրա՝ անցած շաբաթ երկրում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է մոտ 6% -ով:

Օգոստոսի 1-ին Թրամփը հայտարարել է, որ համաճարակի սկսվելու պահից մոտ 60 միլիոն թեստավորում է իրականացվել Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման համար: Այսպիսով, պետության ղեկավարը բացատրել է երկրում ավելի մեծ թվով վարակակիրների գրանցումը Եվրոպայի համեմատ:

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով, որը բաց աղբյուրներից և տեղական իշխանություններից հավաքում է վիճակագրությունը, օգոստոսի 3-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19- ի 4,71 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 155,3 հազար մարդ: