Մերոնք և իրենք…

Վերջին իրադարձությունները արտասահմանում, որոնց մեջ ներգրավված էին հայկական և ադրբեջանական համայնքները, ունեն շատ լուրջ վերլուծության անհրաժեշտություն, ոչ միայն հայկական համայնքների արձագանքի առումով՝ ադրբեջանական սադրանքների (ծիրան գեյթ,ադրբեջանցիների հարձակումներ հայերի վրա, ադրբեջանական հակահայկական ցույցեր տարբեր երկրներում և այլն…)։

Նախ պետք է հասկանալ մեր և իրենց համայնքների տարբերությունը, որը շատ կարևոր է, որ մենք այսուհետ նախօրոք ճիշտ հաշվարկենք մեր թշնամիների քայլերը։

Նախ հայկական համայնքների արձագանքները ադրբեջանա-թուրքական հակահայկական գրոհների մասով բավական դրական էր։

Գրեթե բոլոր ճակատներում մերոնք կարողացան բավական էֆեկտիվ դիմակայել և շատ դեպքերում կանխել մեր թշնամիների հակահայկական քայլերը։

Երևաց ինքնակազմակերպման բարձր մակարդակը և կոմունիկացիաների արագությունը։

Պետք է փաստել, որ եթե չլիներ մերոնց հավաքական ներուժի և ինտելեկտի գործոնը, ապա իրադարձությունները կարող էին զարգանալ բավական վատ սցենարով։

Առաջարկում եմ, որպեսզի սկենք կառուցվածքային մասով մի փոքր համեմատել մեզ և ադրբեջանցիներին։

1.Հայկական համայնքները կարելի է պայմանական կիսել երեք մասի։

Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներ։

Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանից տնտեսական վատ իրավիճակի հետևանքով վերջին 30 տարվա ընթացքում մեկնածները։

Վերջին 50 տարվա ընթացքում՝ Եվրոպա և ԱՄՆ մեկնածները Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Իրանից, Լիբանանից և այլն։

Մեր համայնքները հիմնականում կազմավորված են այս երեք խմբերից։

Այս համայնքային երեք խմբերի փոխհարաբերությունների բարդույթների մասին հիմա չեմ խոսի, սակայն պետք է նշել շատ կարևոր ընդհանուր առանձնահատկություն։

Բոլոր հայկական համայնքները ձևավորվել և գործել են առանց Հայաստանի Հանրապետության միջամտության և փաստացի գործել և գործում են Հայաստանի պետական ապարատից անկախ և ավտոնոմ, փաստացի դառնալով հայության՝ գլոբալ գլխավոր եռյակի (Հայաստան, Արցախ և Սփյուռք) կարևորագույն բաղկացուցիչ մաս։

Կրկնեմ ևս մեկ անգամ, հայկական համայնքները գործում են անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքական, ֆինանսական և տնտեսական ազդեցությունից։

2.Ադրբեջանցիները փաստացի չեն ունեցել համակարգված համայնքներ, մինչև Ադրբեջանի իշխանությունները չորոշեցին շատ արագ ձևավորել մի համակարգ, որը ըստ իրենց հաշվարկների պետք է դառնա Ադրբեջանի Հանրապետության համար ազդեցության գործոն՝ տարբեր երկրներում։

Փաստացի ադրբեջանական համայնքները, տարբեր երկներում ուղղակի ֆինասավորվում են պետության կողմից և հանդիսանում են առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարության համար, որպես քաղաքական ազդեցության կենտրոններ տարբեր երկրներում, որոնք պետք եղած պահին Բաքվից հրահանգավորված ակտիվանում են։

Օրինակ, նույն ծիրան գեյթը Մոսկվայում կամ հայերի վրա հարձակումները Եվրոպական քաղաքներում։

Իհարկե հայկական համայնքները ունեն իրենց խնդիրները, թե՛ կազմակերպչական, թե՛ կառավարման համակարգում, բայց սա հանրային տիրույթում քննարկելու առարկա չէ՛, սակայն պետք է փաստել, որ ադրբեջանցիները մեկ է մեր Սփյուռքի համար մրցակից չեն համարվում, նույնիսկ տեսական առումով… այստեղ կարևորը նա է, որ ադրբեջանական պետական համայնաքային կառույցները մեզ պետք է հետաքրքիր լինեն մի պատճառով, մենք պետք է բացահայտենք նրանց թույլ օղակները և աշխատենք էֆեկտիվ կերպով նեիտրալիզացնելու ուղղությամբ, քանզի իրենք չեն առաջնորդվում դասական համայնքային գործունեության կանոններով, այլ ներկայացնում են թշնամի պետության ուղղակի հետաքրքրությունները։

Թերևս այսքանը, կարծում եմ՝ մենք առիթ կունենանք վերադառնալու այս թեմայի քննարկմանը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Մերոնք և իրենք…Վերջին իրադարձությունները արտասահմանում, որոնց մեջ ներգրավված էին հայկական և ադրբեջանական համայնքները,…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 3 августа 2020 г.