Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կգրանցվի առաջիկա 10 օրում

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի  ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ասել է, որ կորոնավիրուսի դեմ հայրենական պատվաստանյութը կգրանցվի 10 օրվա ընթացքում:

«Մենք ակնկալում ենք Ռուսաստանում այս պատվաստանյութը գրանցել 10 օրում»,- ասել է նա «Ռուսաստան 24» հեռուստաալիքի եթերում:

Այսպիսով, Ռուսաստանը առաջ կանցնի Միացյալ Նահանգներից և բոլոր մյուս երկրներից, որոնք մշակում են դեղամիջոցը, քանի որ դա կլինի աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ, նշել է Դմիտրիևը:

Նա ավելացրել է, որ 2020 թվականի վերջին պատվաստանյութի արտադրությունը կարող է հասնել ամսական 10 միլիոն դոզայի: