Շուտով կարող ենք ասել Արթուր Ալեքսանյանի փոխարեն էլ Նիկոլ Փաշինյանն է չեմպիոն դարձել (տեսանյութ)

LIVEnews.am-ի հարցին, թե կվերադառնա՞ արդյոք Ալիևը բանակցային սեղանի շուրջ՝ բանակցություններից դուրս գալու իր հայտնի սպառնալիքից և դրանից հետո Հայաստանի սահմանին հրահրած ռազմական ագրեսիայից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց․«Հայկական կողմերը չպետք է գնան շանտաժի։ Ադրբեջանի իշխանությունների շանտաժը, թե մեր պահանջները չանելու դեպքում չենք բանակցի, չպետք է լուրջ ընդունել։ Թող չբանակցի։ Ժամանակին Սերժ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների երկու ճանապարհ կա՝ կռիվ և բանակցություն։ Մենք երկուսին էլ պատրաստ ենք»։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե պետք  է խաղաղություն աղերսի, ինչ-որ անում էին Տավուշի դեպքերի ժամանակ, այլ համարժեք պատասխան տա։ Նույնն է, եթե Սումգայիթի ջարդերի ժամանակ հայերը խաղաղության կոչ անեին, թուրքերը մեզ վրա հարձակվում են, Հայաստանում խաղաղություն են քարոզում։ Թող գնան խաղաղություն քարոզեն Ադրբեջանում։

Մեր դիտարկմանը, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ելույթում հակառակ դիրքորոշում ունի և բավական ռազմատենչ ու համարժեք հայտարարություններ արեց, բանախոսը պատասխանեց․ «Ես չեմ պատրեկացնում Արցախի որևէ իշխանություն, որը Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը զուգահեռ խոսի խաղաղասիրության մասին։ Խաղաղություն պետք է պարտադրել, ինչը մենք արել ենք  1994-ին և 2016-ին, նաև տավուշյան դեպքերի ժամանակ»։ Էդուարդ Շարմազանովի համար զավեշտ է, որ անվտանգության քարտուղարը այդ հաղթանակի բոլոր դափնիները Նիկոլ Փաշինյանին տվեց։ Նրա համոզմամբ՝ եթե այսպես շարունակվի, շուտով կհայտարարեն, թե Արթուր Ալեքսանյանի փոխարեն էլ Նիկոլ Փաշինյանն է չեմպիոն դարձել։

Մանրամասերը՝ տեսանյութում