Թուրքամուծություններ պատմության դասագրքերում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, որի հետ խոսեցինք տարածաշրջանում իրականացվող զորավարժություններից և դրանց հնարավոր նպատակներից, Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիայի հնարավոր զարգացումներից և Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցության կարևորությունից՝ հատկապես թուրքադրբեջանական ագրեսիայի ավելի լրջացման համատեքստում, քանի որ ըստ փորձագետի՝ Ռուսաստանը այն լուրջ գործոնն է, որը կարող է զսպել թուրքական հավակնությունները։

Անդրադարձ կատարեցիք նաև դպրոցական «բարեփոխումներին», որոնք թուրքական ծրագրով են իրականացվում և նպատակ ունեն մեր սերունդներին թուրքական գաղափարներ սերմանել՝ դաստիարակելով թուրքին ներող, Հայոց Ցեղասպանությունը լոկ որպես հիշողություն դիտարկող, պահանջատիրությունից հրաժարվող, բարի թուրքի կերպարը հոգում կրող, զգոնությունը կորցրած և ազգային դիմագծից հրաժարված քաղաքացիներ։

Այսօր Հայաստանը լուրջ ազգային անվտանգության մարտահրավերների առաջ է հայտնվել սորոսական հիմնադրամների կողմից տարիներով տարվող աշխատանքի հետևանքով, և վերջին երկու տարիներին սորոսականներն արդեն հայտնվելով իշխանության կազմում, գործուն քայլերով են փորձում կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, ոչնչացնել մեր պետականությունը։

Ցանկացած գունավոր հեղափոխությունից հետո եկած իշխանություն շատ արագ զրոյացնում է իր հեղինակությունն ու վստահությունը, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացառություն չէ։ Դավիթ Ջամալյանը վստահ է, որ շատ շուտով ներկաներին կփոխարինեն ազգային ուժերը։

Մանրամասները՝ տեսանյութում