Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. վարակվածների թիվն անցել է 18 միլիոն 246 հազարից. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 18 միլիոն 246 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 692 հազարից: Ապաքինվել է ավելի քան 11 միլիոն 453 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 813 հազար 647 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 158 հազար 365 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջինն աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 733 հազար 677-ի, մահերինը՝ 94 հազար 130-ի: Հնդկաստանը 1 միլիոն 807 հազար 222 վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 38 հազար 176 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 856 հազար 264 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 14 հազար 207 մարդ:

Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 511 հազար 485-ի, մահացածներինը՝ 8 հազար 366-ի: Վարակվածների ընդհանուր թվով Հարավային Աֆրիկային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 439 հազար 046 հաստատված դեպք: Երկրում վարակից մահացել է 47 հազար 746 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է՝  428 հազար 850 ընդհանուր, 19 հազար 614 մահվան դեպքերով: Ութերորդ  տեղն զբաղեցնող Չիլիում գրանցվել է 359 հազար 731 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 9 հազար 608 մարդ: Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 335 հազար 602 է, մահացածները 28 հազար 445 են, ցուցակում իններորդն է:

Տասնյակը եզրափակող Կոլումբիայում գրանցվել է 317 հազար 651 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 10 հազար 650 մարդ:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 309 հազար 437-ի, մահացածներինը՝ 17 հազար 190-ի:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել նաև Մեծ Բրիտանիան, այստեղ գրանցվել է 304 հազար 695 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին տեղում՝ 46 հազար 201 մահվան դեպք:

Իտալիան հայտնվել է 15-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 248 հազար 070 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 154:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 232 հազար 856 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 728 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 29-րդ տեղում: Այստեղ մեկ օրում վարակի 43 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 84 հազար 428 է, որից ապաքինվել է 79 հազար 013-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 142-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 2 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 179-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 17 մարդ, ապաքինվել՝ 959-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 50-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 39 հազար 102 է: Վարակի հետևանքով մահացել է 762 մարդ, իսկ ապաքինվել է 29 հազար 861 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: