ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին, այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը:

Իբրեւ ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: