Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք, փաստացի բուժվում են 8 251 բուժառուներ

Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 102-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 762 է:

Անցած օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մահվան  դեպքերի թիվը հասել է 990-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 111 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29 861, փաստացի բուժվողներինը՝ 8251 (մեկ օրում նվազել է 67-ով): Մեկ օրում թեստավորվել է 394 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 167 095 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։